Լրահոս

30.10.2021 17:57


Երևանում 28-ամյա վարորդը Lexus-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանում 28-ամյա վարորդը Lexus-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել 2 էլեկտրասյուներին, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օեպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Այս խորագրի վերջին նյութերը