Աշխարհ

30.10.2021 19:40


Անգելա Մերկելը պատմել է քաղաքականությունից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին

Անգելա Մերկելը պատմել է քաղաքականությունից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո ցանկանում է ավելի շատ ճանապարհորդել և կարդալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելն ասել է նա Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

«Կան մի շարք բաներ, որոնք ինձ՝ որպես կանցլերի, պակասում էին: Գուցե մի փոքր ճամփորդել, կարդալ կամ պարզապես ինչ-որ բանով զբաղվել ազատ ժամանակ՝ իմանալով, որ 20 րոպե անց ճակատագրական որևէ բան տեղի չի ունենա: Ես սպասում եմ դրան»,-ասել է նա:

Անգելա Մերկելը հոկտեմբերի 26-ից համարվում է Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար: Նա այս պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել կոալիցիոն բանակցությունները:

Այս խորագրի վերջին նյութերը