Facebook-ի անվանափոխությունը Meta-ի մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելում
Facebook-ի հայտարարությունը Meta անվանափոխվելու մասին մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելում, որտեղ բառը թարգմանվում է որպես «մեռած», գրել է BBC-ն։
Twitter-ի օգտատերերը կիսվել են նոր անվան վերաբերյալ իրենց կարծիքով #FacebookDead (Facebook-ը մեռած է) հեշթեգով։ «Շնորհակալություն, որ բոլորին, ովքեր եբրայերեն են խոսում, ծիծաղելու առիթ եք տվել»,-նշել է նրանցից մեկը:
Facebook-ը միակ ընկերությունը չէ, որի վրա ծիծաղել են անվան համար:
Երբ «KFC»-ն 1980-ականներին առաջին անգամ հայտնվեց Չինաստանում, «Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես» կարգախոսն այնքան էլ դուր չեկավ տեղացիներին: Մանդարինում այն թարգմանվում է որպես «կծել մատները»։Սակայն ընկերությանը շատ չտուժեց դրանից: «KFC»-ն երկրի խոշորագույն արագ սննդի ցանցերից մեկն է։
«Rolls-Royce»-ը փոխել է իր «Silver Mist» ավտոմեքենային անվանումը, քանի որ Mist-ը գերմաներենից թարգմանվում է որպես «արտաթորանք»: Փոխարենը ավտոմեքենան ստացել է «Silver Shadow» անվանումը։
Երբ «Nokia»-ն 2011 թվականին թողարկեց իր «Lumia» հեռախոսը, այն չստացավ այն արձագանքը, որը ակնկալում էր: Իսպաներենում Lumia-ն «մարմնավաճառ» բառի հոմանիշն է:
«Honda»-ին հաջողվել է խուսափել սկանդալից, ընկերությունը ցանկանում էր իր նոր մեքենան անվանել «Fitta», որը շվեդերեն լեզվում հեշտոցի գռեհիկ նկարագրությունն է։ Բառը, գուցե, վատ է թարգմանվել մի շարք այլ լեզուներով եւս, եւ, ըստ երեւույթին, այդ է պատճառը, որ շատ երկրներում որոշում է կայացվել մեքենան անվանել «Jazz»:
Facebook-ի անվանափոխությունը Meta-ի մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելում
Facebook-ի հայտարարությունը Meta անվանափոխվելու մասին մեծ աղմուկ է բարձրացրել Իսրայելում, որտեղ բառը թարգմանվում է որպես «մեռած», գրել է BBC-ն։
Twitter-ի օգտատերերը կիսվել են նոր անվան վերաբերյալ իրենց կարծիքով #FacebookDead (Facebook-ը մեռած է) հեշթեգով։ «Շնորհակալություն, որ բոլորին, ովքեր եբրայերեն են խոսում, ծիծաղելու առիթ եք տվել»,-նշել է նրանցից մեկը:
Facebook-ը միակ ընկերությունը չէ, որի վրա ծիծաղել են անվան համար:
Երբ «KFC»-ն 1980-ականներին առաջին անգամ հայտնվեց Չինաստանում, «Այնքան համեղ է, որ մատներդ կլիզես» կարգախոսն այնքան էլ դուր չեկավ տեղացիներին: Մանդարինում այն թարգմանվում է որպես «կծել մատները»։ Սակայն ընկերությանը շատ չտուժեց դրանից: «KFC»-ն երկրի խոշորագույն արագ սննդի ցանցերից մեկն է։
«Rolls-Royce»-ը փոխել է իր «Silver Mist» ավտոմեքենային անվանումը, քանի որ Mist-ը գերմաներենից թարգմանվում է որպես «արտաթորանք»: Փոխարենը ավտոմեքենան ստացել է «Silver Shadow» անվանումը։
Երբ «Nokia»-ն 2011 թվականին թողարկեց իր «Lumia» հեռախոսը, այն չստացավ այն արձագանքը, որը ակնկալում էր: Իսպաներենում Lumia-ն «մարմնավաճառ» բառի հոմանիշն է:
«Honda»-ին հաջողվել է խուսափել սկանդալից, ընկերությունը ցանկանում էր իր նոր մեքենան անվանել «Fitta», որը շվեդերեն լեզվում հեշտոցի գռեհիկ նկարագրությունն է։ Բառը, գուցե, վատ է թարգմանվել մի շարք այլ լեզուներով եւս, եւ, ըստ երեւույթին, այդ է պատճառը, որ շատ երկրներում որոշում է կայացվել մեքենան անվանել «Jazz»:
Աղբյուրը՝ news.am