Հնէամարդաբանները հնագույն մարդուն, որն ապրում է Եթովպիայի ներկայիս տարածքում, անվանել են Homo bodoensis․ գրում է Evolutionary Anthropology Issues News and Reviews-ը:
Ոսկորները հայտնաբերվել են միջին պլեյստոցենում, որն ընդգրկել է 774-ից 129 հազար տարի առաջ ընկած ժամանակային միջակայքը: Այս ժամանակահատվածում Աֆրիկայում սկսեց հայտնվել Homo sapiens տեսակը, իսկ Եվրոպայում նրա ամենամոտ ազգականները՝ նեանդերթալցիները։ Վինիպեգի համալսարանի գիտնական դոկտոր Միրյանա Ռոքսանդիչի գլխավորած փորձագետները բացատրել են, որ Homo bodoensis-ը ժամանակակից մարդկանց անմիջական նախնին է եղել: Այս տեսակը պետք է ներառի Աֆրիկայից Հոմոյի գրեթե բոլոր գտածոները, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի որոշ մնացորդներ:
Գիտնականների կարծիքով՝ Եվրոպայում քարացուկների հավաքածուներից շատերը, որոնք նույնացվում են որպես Homo heidelbergensis, վաղ նեանդերթալցիներ են: Ուստի մասնագետներն առաջարկել են ամբողջությամբ հրաժարվել «Հայդելբերգի մարդ» և Homo rhodesiensis հասկացությունից։
Անվանվել է Եթովպիայից մարդու նոր նախնին

Աղբյուրը՝ news.am