Լրահոս

30.10.2021 12:01


Արմավիրի մարզում 25-ամյա տրակտորիստը «Վան» ռեստորանի դիմաց հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

Արմավիրի մարզում 25-ամյա տրակտորիստը «Վան» ռեստորանի դիմաց հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

Երեկ, հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում «Վան» ռեստորանի դեիմաց հողային աշխատանքներ կատարելիս JCB մակնիշի տրակտորով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով Հ․ Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը