Աշխարհ

30.10.2021 15:41


«Դելտա» մանրէահիմքը ո՞ր դեպքերում է առանց ախտանշանների դրսևորվում

«Դելտա» մանրէահիմքը ո՞ր դեպքերում է առանց ախտանշանների դրսևորվում
Որոշ մարդիկ կորոնավիրուսի «Դելտա« մանրէահիմքով հիվանդանում և առողջանում են առանց ախտանշանների։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է վարակաբան, Մոսկվայի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող Մաքսիմ Սկուլաչևը։
«Որպես ընդհանուր գնահատական կարող եմ ասել, որ հավանական է` պատվաստվածների և առողջացածների ներկայիս թվի պարագայում վարակվածների հազիվ 25 տոկոսն է կորոնավիրուսն առանց ախտանշանների տանում»,-ասել է Սկուլաչևը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «Դելտա» մանրէահիմքի բարձր ագրեսիվության պատճառով առանց ախտանշանների բուժառուների տոկոսը նվազել է։
Վարակաբանը պարզաբանել է, որ առանց ախտանշանների հիվանդանալու հավանականությունը կախված է նրանից, թե նախկինում մարդը վարակի ինչ չափաբաժին է ստացել։ «Եթե կոնտակտավորի օրգանիզմ է մտել մի քանի հազար վիրուսային մասնիկ, ապա մենք ունենք ոչ սպեցիֆիկ իմունիտետի համակարգ»,-ասել է Սկուլաչևը։
Բացի այդ, կորոնավիրուսն ավելի թեթև են տանում նրանք, ովքեր նախկինում արդեն վարակվել են այդ վիրուսի այլ տեսակներով։
Վարակաբանը նշել է, որ կորոնավիրուսի ևս չորս տեսակ կա, որոնց մարդկությունը շատ ավելի վաղուց է բախվել։
«Բավականին համոզիչ աշխատություններ կան, որոնցում ասվում է, որ եթե մարդը դրանցից մեկով հիվանդ է եղել, ապա SARS-CoV-2-ն էլ ավելի թեթև է ընթանում»,-ասել է Սկուլաչևը։
Կորոնավիրուսը կարող է առանց ախտանշանների լինել պատվաստվածների դեպքում։ Պատվաստանյութը, փորձագետի խոսքով, զգալի առավելություն է տալիս իմունիտետին՝ այն շատ ավելի արագ է ակտիվանում և կարող է արագ «խեղդել» վիրուսին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը