Սյունիքի մարզում 34-ամյա վարորդը, Suzuki-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած Suzuki XL7 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տ. Տիգրանյանը հոսպիտալում հայտնել է, որ ինքը աշխատում է «Յունիբանկ»-ում: