Լրահոս

30.10.2021 09:10


Երևանում 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել

Երևանում 37-ամյա վարորդը BMW X6-ով «ձկան խանութի» խաչմերուկում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արա Սարգսյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը