Յուպիտերի վրա առաջին անգամ փոխվել Է Մեծ Կարմիր բծի խորությունը
NASA-ի տիեզերական զոնդը՝ Juno-ն, կարողացել Է անցնել Յուպիտերի ամպերի շերտի տակ և չափել նշանավոր Մեծ Կարմիր բծի՝ ընդարձակ հակացիկլոնի խորությունը, որի տրամագիծը գերազանցում Է Երկրի տրամագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Juno-ն Յուպիտերի շուրջը պտտվում Է 2016 թվականից, ապարատի միկրոալիքային ռադիոմետրը գիտնականներին թույլ Է տալիս «նայել» ամպերի տակ և ուսումնասիրել մոլորակի մթնոլորտի պտուտահողմերը: Նոր արդյունքները ցույց են տալիս, որ Մեծ Կարմիր բիծը ընգգրկում Է այն տիրույթները, որտեղ խտացվում Է ջուրը և գոյանում են ամպեր, որտեղ արևի լույսն արդեն չի տաքացնում մթնոլորտը: Գիտնականները կարողացել են Juno-ի արագության փոփոխությունը վայրկյանում մինչև 0,01 միլիմետրի ճշտությամբ չափել ավելի քան 650 միլիոն կիլոմետր տարածությունից՝ խորը տիեզերքի ցանցին հետևող անտենայի օգնությամբ: Նրանք եկել են այն եզրակացության, որ Մեծ Կարմիր բծի խորությունը մոտավորապես մինչև 300 մղոն (500 կիլոմետր) ցածր Է ամպերի վերին սահմանից: Ի հավելումն ցիկլոնների և հակացիկլոնների, Յուպիտերը հայտնի Է ամպերի իր սպիտակ ու կարմրավուն շերտերով, որոնք գոտևորում են մոլորակը:
Ուժեղ քամիները, որոնք փչում են արևելքից ու արևմուտքից, բաժանում են այդ շերտերը, որոնց խորությունը հասնում Է 3,2 հազար կիլոմետրի: Տվյալները, որոնք հավաքում Է Juno միկրոալիքային ռադիոմետրը, խոսում են այն մասին, որ գազանման ամոնիակը Յուպիտերի մթնոլորտում շարժվում Է «հետազոտվող շիթավոր հոսանքներին հիանալի համապատասխան»: Նաև պարզ Է դարձել, որ հսկայական ցիկլոնային փոթորիկները Յուպիտերի երկու բևեռներում՝ ութը՝ հյուսիսում և հինգը՝ հարավում, չափազանց կայուն են՝ մնալով միևնույն վայրում: NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան գիտահետազոտական լաբորատորիա Է, որին ֆինանսավորում Է NASA-ն և ղեկավարվում Է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: