Քաղաքական

29.10.2021 14:33


Արամ Խաչատրյանը` քաղաքապետ, իսկ Արփի Դավոյանը` մարզպետ

Արամ Խաչատրյանը` քաղաքապետ, իսկ Արփի Դավոյանը` մարզպետ

Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարել է տարածած հայտարարության մեջ։

Վանաձորի դեպքում էլ ընտրությունները քննություն են լինելու գործող մարզպետի համար, եթե նա հաջողացնի հաղթել, ապա կդառնա քաղաքապետ և որպես թիմին հաղթանակ բերած անձ Փաշինյանի սիրելիների ցուցակում կհայտնվի։

Հետաքրքիր է, որ այս ընթացքում Լոռու մարզպետի աթոռին բազմել է նախապատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Մեր տեղեկոթյուններով իշխանական թիմում արդեն որոշում կա, որ Արամ Խաչատրյանի քաղաքապետ դառնալու դեպքում Արփի Դավոյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում։ Թիմում մտածում են, որ այս հանգամանքն էլ հավելյալ խթան է լինելու, որպեսզի Դավոյանն էլ իր հերթին աշխատի Արամ Խաչատրյանի օգտին։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը