Լրահոս

29.10.2021 11:43


Կրակոցներ՝ Երևանում․ «Տեցի կռուգից» հրազենից վիրավորված 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Կրակոցներ՝ Երևանում․ «Տեցի կռուգից» հրազենից վիրավորված 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Երեկ` հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։

Տեղում հետաքննական աշխատանքներ են իրականացվել որը ղեկավարել են ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Մովսիսյանն ու հետաքննիչ Մարգարյանը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը