Արեգակի վրա X կարգի արևային հզոր բռնկում Է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Բռնկումն սկսվել Է Երևանի ժամանակով 19:17-ին և տևել Է 31 րոպե:
Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի Է ունեցել 28 թույլ, միջին և ուժեղ բռնկումներ, նշվում Է կայքում:
Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված Է մինչև «նարնջագույն» և միայն մի փոքր Է մնացել մինչև «կարմիր մակարդակի» հասնելը: Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերևույթից: Արտանետման վայրից և ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող Է պատել Երկիրը կամ անցնել կողքով:
Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում: ՌԻԱ Նովոստիին առայժմ չի հաջողվել լաբորատորիայի աշխատակիցներից մեկնաբանություններ ստանալ Երկրի համար Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետևանքների վերաբերյալ:
Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում