Լրահոս

29.10.2021 11:34


Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝ դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:

Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը