Աշխարհ

28.10.2021 17:16


ՄԻԵԴ-ը որոշումներ է հրապարակել Ադրբեջանի կառավարության դեմ չորս գործով

ՄԻԵԴ-ը որոշումներ է հրապարակել Ադրբեջանի կառավարության դեմ չորս գործով

Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 4 որոշում է հրապարակել Ադրբեջանից ուղղված 51 բողոքների մասով: Ըստ turan.az-ի՝ 4 որոշման մասով կառավարությունը պետք է ընդհանուր 239 450 եվրո փոխհատուցում վճարի 51 դիմողի։

2 որոշում վերաբերում է ընտրական իրավունքների խախտման մեղադրանքներին: Մեկը կապված է դատարանի անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքի հետ։ Եվս մի գործով դիմումատուները Եհովայի վկաների կրոնական համայնքի անդամներ են։

Դիմումատուները, ովքեր հրաժարվել են զինվորական ծառայությունից իրենց կրոնական համոզմունքների պատճառով, քրեական պատասխանատվության են ենթարկվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը