Աշխարհ

28.10.2021 21:45


Google-ն այսուհետ հնարավորություն կտա հեռացնել անչափահասների լուսանկարները որոնման արդյունքներից

Google-ն այսուհետ հնարավորություն կտա հեռացնել անչափահասների լուսանկարները որոնման արդյունքներից

Ամերիկյան Google ընկերությունը թույլատրել է պահանջել անչափահասների լուսանկարների հեռացումը համակարգում որոնման արդյունքներից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է տեխնոլոգիական հսկայի հայտարարության մեջ:

«Ցանկացած մինչև 18 տարեկան անձ, ինչպես նաև նրանց ծնողները կամ խնամակալը, կարող են պահանջել հեռացնել իրենց լուսանկարները որոնման արդյունքներից»,-ասվում է Google-ի բլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ լուսանկարները հեռացման դեպքում չեն հայտնվի «Պատկերներ» բաժնում, սակայն խոսքը համացանցից դրանց ամբողջական հեռացման մասին չէ:

Նորարությունը, ըստ ընկերության, թույլ կտա երիտասարդներին «ավելի լավ վերահսկել իրենց էլեկտրոնային հետքը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը