Աշխարհ

28.10.2021 19:40


Հակամարտությունների պատճառով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Հակամարտությունների պատճառով աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային 48 միլիոնի. ՄԱԿ

Հակամարտությունների հետևանքով ներքին տեղահանված անձանց թիվն աշխարհում հասել է 48 միլիոնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտարարել է ներքին տեղահանված անձանց խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլյա Խիմենես Դամարին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված են տեղահանվելու իրենց վայրերից զինված հակամարտությունների և բռնության պատճառով, աշխարհում հասել է 48 միլիոնի, ինչը երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է,-նշել է հատուկ զեկուցողը:-Զինված հակամարտությունների բարդացող բնույթի և համատարած բռնության պայմաններում ավելի ու ավելի բարդ է դառնում ապահովել միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանումը»:

Խիմենես Դամարիի խոսքով՝ կոնֆլիկտային իրավիճակներն ու բռնությունն աշխարհում նաև կարող են սաստկանալ տարերային աղետներից, որոնք հանգեցնում են բնակչության տեղահանման և, սկսած 2020 թվականից, համավարակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը