«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված իր անվտանգության համակարգը։
Շատ կարևոր է, որ իրենց ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը մշակելիս իշխանությունները հաշվարկեն առկա իրողությունները, դրանց զարգացման ընդհանուր միտումները ու նկատի ունենան բոլոր հնարավոր ռիսկերը, այլ ոչ թե ցանկալին ներկայացնեն որպես իրականություն։ Այլապես միշտ էլ կարելի է տնտեսության վերաբերյալ լավագույն ցանկությունների ու կենացների ժողովածուներ ներկայացնել։ Բայց, կարծես թե, մեր երկրի տնտեսական պատասխանատուների մոտ աննախադեպ աճեր նկարելը արդեն սովորություն է դարձել։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն ընդհանրապես տառապում է «աննախադեպիզմի» համախտանիշով, չի կարող երկար ժամանակ դիմանալ առանց գույնզգույն թվերով հանրությանը «ապշեցնելու» և «ցնցելու» գայթակղության, թե՝ տեսեք, ՀՀ ողջ պատմության մեջ նման աննախադեպ ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել։ Ի դեպ, այստեղ որոշ առումներով նա իրավացի է. Հայաստանի տնտեսությունն իրոք երբեք նման ողբերգական ցուցանիշներ չի արձանագրել «հետլևոնական» ողջ ժամանակահատվածում: Սա՝ սև հումորի շարքից էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես Փաշինյանը զբաղված է թվային պարզ մանիպուլ յացիաներով:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։
Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։ Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։ Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։
Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։ Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։
Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։ Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։
Ու այսպիսի պայմաններում իշխանությունները դրական սպասումներ գեներացնելու նպատակով անընդհատ խոսում են ճանապարհների ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, թե դրա արդյունքում աննախադեպ տնտեսական զարգացման հեռանկարներ կարող են բացվել հայկական բիզնեսի համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նրանք չեն ներկայացնում սահմանների բացման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերը, որոնք հիմիկվանից պահանջում են հատուկ խրախուսական քայլերի ձեռնարկում հայկական տնտեսվարողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի նրանց դիմադրողականությունը բարձրանա և կարողանան դիմանալ թուրքական ապրանքների հետ մրցակցությանը։
Դրա փոխարեն, իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ կարող են հորինել, որպեսզի հնարավորություն ստանան լցնել արագ դատարկվող բյուջեն։ Այնպես որ, իշխանությունների այսպիսի դիրքորոշման պարագայում լիովին անիմաստ է դառնում 2022 թվականի բյուջեի հետ մեծ հույսեր կապելը։
«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված իր անվտանգության համակարգը։
Շատ կարևոր է, որ իրենց ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը մշակելիս իշխանությունները հաշվարկեն առկա իրողությունները, դրանց զարգացման ընդհանուր միտումները ու նկատի ունենան բոլոր հնարավոր ռիսկերը, այլ ոչ թե ցանկալին ներկայացնեն որպես իրականություն։ Այլապես միշտ էլ կարելի է տնտեսության վերաբերյալ լավագույն ցանկությունների ու կենացների ժողովածուներ ներկայացնել։ Բայց, կարծես թե, մեր երկրի տնտեսական պատասխանատուների մոտ աննախադեպ աճեր նկարելը արդեն սովորություն է դարձել։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն ընդհանրապես տառապում է «աննախադեպիզմի» համախտանիշով, չի կարող երկար ժամանակ դիմանալ առանց գույնզգույն թվերով հանրությանը «ապշեցնելու» և «ցնցելու» գայթակղության, թե՝ տեսեք, ՀՀ ողջ պատմության մեջ նման աննախադեպ ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել։ Ի դեպ, այստեղ որոշ առումներով նա իրավացի է. Հայաստանի տնտեսությունն իրոք երբեք նման ողբերգական ցուցանիշներ չի արձանագրել «հետլևոնական» ողջ ժամանակահատվածում: Սա՝ սև հումորի շարքից էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես Փաշինյանը զբաղված է թվային պարզ մանիպուլ յացիաներով:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։
Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։ Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։ Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։
Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։ Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։
Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։ Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։
Ու այսպիսի պայմաններում իշխանությունները դրական սպասումներ գեներացնելու նպատակով անընդհատ խոսում են ճանապարհների ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, թե դրա արդյունքում աննախադեպ տնտեսական զարգացման հեռանկարներ կարող են բացվել հայկական բիզնեսի համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նրանք չեն ներկայացնում սահմանների բացման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերը, որոնք հիմիկվանից պահանջում են հատուկ խրախուսական քայլերի ձեռնարկում հայկական տնտեսվարողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի նրանց դիմադրողականությունը բարձրանա և կարողանան դիմանալ թուրքական ապրանքների հետ մրցակցությանը։
Դրա փոխարեն, իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ կարող են հորինել, որպեսզի հնարավորություն ստանան լցնել արագ դատարկվող բյուջեն։ Այնպես որ, իշխանությունների այսպիսի դիրքորոշման պարագայում լիովին անիմաստ է դառնում 2022 թվականի բյուջեի հետ մեծ հույսեր կապելը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: