Աշխարհ

27.10.2021 17:23


Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Էրդողանը մեջլիսում անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն անդրադարձել է հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներ կատարած այցին:

«Երեկ Ադրբեջանում էի և մասնակցում էի Ֆիզուլիում 8 ամսում կառուցված օդանավակայանի բացմանը, որի աշխատանքներին մասնակցել է 12 թուրքական ընկերություն: Այնտեղ «խելացի գյուղատնտեսության» ուղղությամբ արված նախագծերի բացումն արեցինք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանում այլ զարգացում կա. ալլահի կամքով, Ֆիզուլիից մինչև Ստամբուլ շարժ կլինի: Այս պահին այդ ճանապարհների կառուցման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են՝ մի կողմից երկաթուղու, մյուս կողմից մայրուղու»։

Էրդողանը համոզված է, որ Ղարաբաղն ու հատկապես Շուշին զբոսաշրջության ոլորտում էլ մեծ հաջողության են հասնելու։ Նաև նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում լավ քայլեր են կատարվում, որոնց շարքում են հայերի տեղադրած ականների վնասազերծումը և ականազերծումից հետո տարածքներն ամբողջությամբ գյուղատնտեսական նշանակության վերածելը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը