Լրահոս

27.10.2021 15:15


Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը:

Հարցին` ինչ պատճառներով է Դավիթ Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրել, Եղիազարյանը մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետի պաշտոնում Դավիթ Գևորգյանը էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը