Լրահոս

20.04.2009 14:41


ՕԵԿ–ի գնահատականը կառավարությանը. «Դրական, բավարար, բայց՝ դանդաղ»

ՕԵԿ–ի գնահատականը կառավարությանը. «Դրական, բավարար, բայց՝ դանդաղ»

«Դրական, բավարար, բայց՝ դանդաղ»,-ահա այսպես է գնահատում Երևանի ավագանու ընտրություններում Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը՝ կառավարության այսօրվա գործելաոճը։  

-Եթե չլիներ ճգնաժամը, ես կասեի նույնիսկ շատ լավ, բայց քանի որ  ճգնաժամ է, այստեղ պետք են այլ ձևեր, այլ մեթոդներ, այլ ունակություններ օգտագործենք,-«7 օր»-ի  թղթակցին ասել է Գ. Վահանյանը։

Ըստ դոկտոր-պրոֆեսորի, դանդաղ ենք պատասխանում մարտահրավերներին, այն անհրաժեշտ գործողությունները, որ պետք է անենք, ուշացնում ենք. «Մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ֆինանսական կառավարման որակին, բայց  միայն ֆինանսականով հարց չես լուծի»,- հավելել է Գ. Վահանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը