Ցուկերբերգի և նրա կնոջ դեմ դատական հայցեր են ներկայացվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի տան երկու նախկին աշխատակից դատական հայցեր են ներկայացրել զույգի դեմ՝ նրանց մեղադրելով սեռական ոտնձգությունների և խտրականության մեջ:
Ինչպես հայտնում է NBC հեռուստաալիքը, հայցը ներկայացվել է դեռևս սեպտեմբերի 20-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն նախօրեին: Հայցվորներն են Ջոն Դոուն, որն 2017-2019 թվականներին ընտանիքում աշխատել է որպես «տնային տնտեսության կառավարիչ», և Միա Քինգը, որը 2018-2019 թվականներին աշխատել է Limitless Specialty Services LLC ընկերությունում, որն անվտանգության ծառայություններ է մատուցում Ցուկերբերգների ընտանիքին:
Ըստ հայցերի՝ սեռական ոտնձգություններից և խտրականությունից բացի, Չանն ու Ցուկերբերգը մեղադրվում են աշխատակիցներին ժամանակին աշխատավարձ չվճարելու մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ Facebook-ը չի մասնակցում դատավարությանը:
Ընտանիքի ներկայացուցիչ Բեն ԼաԲոլտը քննադատել է մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք հաստատել հնարավոր չէ: