Տնտեսական

27.10.2021 10:38


Մարզերի բնակիչները ոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ»

Մարզերի բնակիչները ոգևորված չեն եկամտահարկի վերադարձի ծրագրով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունները ոչ միայն մտահոգում են կառուցապատողներին, այլև չեն ոգևորել մարզաբնակներին: Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցնել մինչև 2025 թվականը և թողնել միայն մարզերում: Ըստ կառավարության՝ երբ ծրագիրը դադարի Երևանում գործել, կառուցապատումը կաշխուժանա ՀՀ մարզերում:

Պարզվում է՝ ոչ մի սահմանափակում չկա, սահմանափակումները միայն Երևան քաղաքի հետ են կապված: Եկամտահարկի վերադարձի ծրագիրը գործելու է անգամ այն դեպքում, երբ X մարզի X գյուղի բնակիչը որոշի հիփոթեքային վարկով տուն կառուցել: Այսինքն՝ եթե նոր կառուցվող տան համար հիփոթեքային վարկ եք վերցնում, ապա տոկոսները ձեր վճարած եկամտային հարկից հետ են վերադարձվելու: Բայց նկատենք, որ մարզի բնակիչներն այնքան էլ ոգևորված չեն այս ծրագրով, քանի որ վստահ չեն, որ կկարողանան բնակարանատեր դառնալ:

Բանն այն է, որ մարզերում աշխատավարձի չափը ցածր է, հետևաբար եկամտահարկի վերադարձը քիչ կկազմի և դժվար թե կկարողանա բնակարանի ձեռքբերման հարցում դերակատարում ունենալ: Բացի այս, ՀՀ առևտրային բանկերն այնքան էլ չեն ողջունում սա, քանի որ ՀՀ մարզերի մեծ մասում վարկի վերադարձելիության տոկոսը ցածր է. բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք վարկային պարտավորություններ ունեն և դժվարությամբ կամ էլ ընդհանրապես չեն կարողանում դրանք մարել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը