Լրահոս

26.10.2021 14:12


Կոտայքի մարզի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում. փորձաշրջան անցնող բանվորը մահացել է

Կոտայքի մարզի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում. փորձաշրջան անցնող բանվորը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 22-ին «Նոր Հաճն» պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 15։10-ի սահմաններում նշված պոլիկլինիկայից Նաիրիի ոստիկանություն ահազանգել են, որ «կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածք՝ հարցականով, ուղեղի ցնցում՝ հարցականով և ձախ ձեռքի պատռված վերք» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մյասնիկ Սիմոնյանն էր, ով նույն օրը, ժամեր անց «Աբովյան»ԲԿ-ում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Մ. Սիմոնյանը, հանդիսանալով «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ում որպես փորձաշրջան անցնող բանվոր, Նոր Գեղի գյուղի ՈՒսանողական 5-րդ հասցեում գտնվող Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ իր անզգուշության հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը