Հայ-ռուսական դաշինքը տարածաշրջանում այլ հակառակորդներ չունի՝ Ադրբեջանից և Թուրքիայից բացի. Խրամչիխինը՝ միացյալ զորախմբի վարժանքների մասին
Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա և շարունակվում է ամրապնդվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:
«Զորքերը առանց վարժանքների, ուսուցման և կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: Այնպես որ, զուտ ռազմական տեսակետից սա միանգամայն բնական երևույթ է: Իսկ եթե խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երկրի զինված ուժերի համագործակցության մասին է, ապա այդ դեպքում առավել ևս գործնական պարապմունքներով համատեղ ռազմական գործողություններ մշակելու կարիք կա», - մեկնաբանեց Ալեքսանդր Խրամչիխինը:
Ինչ վերաբերում է վարժանքների քաղաքական կողմին, ռազմական փորձագետի խոսքով՝ նույնիսկ եթե միացյալ զորախմբի զորավարժություններն իրականում քաղաքական տողատակեր չունեն, միևնույն է, շրջակա երկրներն ընկալելու են այդ միջոցառումը որպես Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի ամրապնդում:
«Այս պարագայում, այնուամենայնիվ, սկզբունքայինը քաղաքական ասպեկտն է: Եթե զորքերի միացյալ խմբավորումը կա, ապա ո՞վ է խմբավորման հրամանատարը և ի՞նչ կլինի պատերազմի դեպքում: Ես չգիտեմ՝ կոնկրետ ո՞րն է զորավարժությունների սցենարը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ այլ հակառակորդներ, միևնույն է, չկան: Պարզ է, չէ՞, որ Վրաստանը չի կարող լինել Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդը: Դա լուրջ չէ: Հետևաբար, Ադրբեջանից և Թուրքիայից բացի՝ ուրիշ ոչ ոք չի մնում»,-կարծում է Ալեքսանդր Խրամչիխինը:
Իսկ ավելի լայն իմաստով հայ-ադրբեջանական դիմակայությունը, որին Հայաստանի և Ադրբեջանի դաշնակիցներն, իհարկե, առնչվում են այս կամ այն ձևով, ըստ մոսկովյան ինստիտուտի փոխտնօրենի՝ ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական մրցակցության պատկերի մեջ է տեղավորվում, որտեղ հիմնական դերակատարները սիրիական ճգնաժամի կարգավորման երեք ակտիվ կողմերն են՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականի Արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո նշված երեք դերակատարները քողարկված, երբեմն էլ՝ բացահայտ պայքար են մղում տարածաշրջանում ուժերի նոր դասավորության, այսպես ասած՝ նոր ստատուս-քվոյի ձևավորման համար: Այդ պատճառով էլ, չնայած Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրադրությունը Հարավային Կովկասում շարունակում է լարված մնալ:
Այս ֆոնին թուրք-ադրբեջանական ագրեսիվ դաշինքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում՝ պարբերաբար զորավարժություններ անցկացնելով Արցախի գրավյալ տարածքներում կամ Նախիջևանում:
Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի գնահատմամբ՝ «սիրիական եռյակից» երկուսը՝ Ռուսաստանը և Իրանը, ըստ էության Թուրքիայի դեմ են՝ մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի առումով: Բայց միևնույն ժամանակ, Մոսկվան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ թե՛ Սիրիայի հիմնախնդրի և թե՛ էներգետիկ հարցերի և թե՛ առհասարակ աշխարհաքաղաքական ընդհանուր գործընթացների պատճառով:
Այդուհանդերձ, Ռուսաստանը, «Արմենպրես»-ի զրուցակցի խոսքով, ոչ մի դեպքում չի ուզում թույլ տալ Ադրբեջանում թուրքական զորքերի ներկայությունը:
Խրամչիխինի կարծիքով՝ Ադրբեջանն էլ իր խաղն է խաղում, և Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը չի լինի «Թուրքիայի 100 տոկոսանոց խամաճիկը»:
«Այստեղ շատ մեծ խաղ է ընթանում, որը բազմաթիվ նրբերանգներ ունի: Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ուզում թուրքական զորքեր տեսնել Ադրբեջանում, բայց միաժամանակ չի ուզում լրիվ փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Թեև, ըստ իս, դրանից, ի վերջո, հնարավոր չի լինի խուսափել, բայց առայժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է այդ պահը հնարավորինս հետաձգելու համար»,-«Արմենպրես»-ին ասաց Ալեքսանդր Խրամչիխինը: