Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրդը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե տոները կրճատեք, որ պարտք չվերցնի․ Է․ Վարդանյանը՝ իշխանությանը
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը մեջբերումներ արեց «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գրքից։ «Այս գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև: Նկարագրված ամեն դրվագում հաջողությանը նպաստող պատահականությունը զուգորդված է անքուն գիշերներով, նպատակասլաց աշխատանքով։ Ներկայացված նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է, ԱԺ-ն, որպես ազգին առաջնորդող մարմին, պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին»,-ասաց նա։
Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը, որը նկատեց, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ «Մշակույթ է դարձել ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը որևէ բանի մասին է»,-ասաց նա և նշեց, որ Ամանորին հանգստյան օրերը պետք է կրճատել, բայց ոչ այս կերպով։
«Ամանորի տոներին որևէ հյուրանոց դատարկ չի մնում, պատկերացնում եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք իրենց հետ։ Դիլիջանից ամսի երկուսին գալու են աշխատանքի և երեկոյան վերադառնա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի, ձեր խնդիրն է պայքարել, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե, ասենք, տոները կրճատում են, որ պարտք չվեցնեն։ Ես հասկանում եմ գնաճի դեմ ոնց եք պայքարում, ասում եք՝ տոները կկրճատենք, ծախսելու խնդիր չի ունենա, էլ ժողովուրդը չի ասի՝ թանկ է ամեն ինչ»,-ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Ծնունդն է նշում։

Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2021/10/26/parliament/3716233