Լրահոս

26.10.2021 12:20


Արագածոտնում հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է

Արագածոտնում հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջնակի դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի՝ 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Այս խորագրի վերջին նյութերը