Աշխարհ

26.10.2021 22:10


Վրաստանում թվով 9 անձի մեղադրանք է առաջադրվել Covid-անձնագիր կեղծելու համար

Վրաստանում թվով 9 անձի մեղադրանք է առաջադրվել Covid-անձնագիր կեղծելու համար

Վրաստանում 9 անձի մեղադրանք է առաջադրվել, 70 եվրոյի դիմաց covid-անձնագրեր կեղծելու համար։ Նշված տեղեկությունը տարածում է երկրի Քննչական ծառայությունը:

Քննչական ծառայությունը շարունակում է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ կեղծ անձնագրերի և կորոնավիրուսի լաբորատոր թեստերի բացասական արդյունքներն արտացոլող կեղծ փաստաթղթեր պատրաստող և կիրառող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչական ծառայության քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և Իմերեթիի մարզում բացահայտվել է այս տեսակի հանցագործության 2 փաստ, որոնց համար մեղադրանք է առաջադրվել 9 անձի։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը