Հայկական անձնագրերը և ԽՍՀՄ-2-ի վերականգնումը. «Հրապարակ»
«Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик-ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն և Բելառուսը: Այս մասին խոսում են նաև ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որոնք նման թեմայով բաց տեքստով խոսել են նաև վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակությունների մոտ: Ըստ այդմ՝ 2024 թվականին ՌԴ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու:Յուրաքանչյուր պետություն կունենա իր նախագահը, սակայն միութենական միավորը ղեկավար մարմին կունենա, որը կգլխավորի Պուտինը: Նախատեսվում է, որ այս միության մեջ գտնվող երկրներն ունենալու են ընդհանուր ՊՆ բլոկ, արտաքին քաղաքական բլոկ, իրավական և տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր և այլն:
Միութենական միավորը կառավարվելու է ասամբլեայի՝ խորհրդարանի կողմից: Սա նման է լինելու ԽՍՀՄ գերագույն խորհրդին, սակայն ասամբլեայի անդամների ուղիղ ընտրություններ չեն նախատեսվում: Այս տեղեկությունների և մեր երկրում կատարվող փոփոխությունների համադրումից, հատկապես այն փաստից, որ հայկական անձնագրերը տրվելու են երկու տարի ժամկետով, համոզվում ենք, որ ժամկետով ամեն ինչ համընկնում է 2024 թվականի հետ: Արդյունքում կստացվի, որ 2018-ին գալով իշխանության՝ ընդամենը 6 տարում Նիկոլ Փաշինյանը կոչնչացնի մեր ինքնիշխանությունը և մեզ կվերադարձնի սովետական «պայծառ» ապագա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հայկական անձնագրերը և ԽՍՀՄ-2-ի վերականգնումը. «Հրապարակ»
«Ռուսական մամուլը գրում է, որ 2024 թվականին կավարտվի միութենական միջպետական նոր միավորի` Союз Республик-ի ստեղծումը, որի կազմում են լինելու ՌԴ-ն, ՀՀ-ն և Բելառուսը: Այս մասին խոսում են նաև ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների շրջանում, որոնք նման թեմայով բաց տեքստով խոսել են նաև վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակությունների մոտ: Ըստ այդմ՝ 2024 թվականին ՌԴ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու: Յուրաքանչյուր պետություն կունենա իր նախագահը, սակայն միութենական միավորը ղեկավար մարմին կունենա, որը կգլխավորի Պուտինը: Նախատեսվում է, որ այս միության մեջ գտնվող երկրներն ունենալու են ընդհանուր ՊՆ բլոկ, արտաքին քաղաքական բլոկ, իրավական և տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր և այլն: