Լրահոս

20.04.2009 14:26


Այրվել է «Կիտ» կահույքի սրահը

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են. ապրիլի 18–ին, ժամը 18.13-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 13 տանը: Դեպքի վայր է մեկնել երեք մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.59-ին,  մարվել՝ 19.39-ին: Ամբողջությամբ այրվել է' Մ. Մկրտչյանին, Փ. Մարգարյանին, Ս. Շմավոնյանին և Ա. Մարգարյանին պատկանող մեկ հարկանի կառույց' 70 քմ ընդհանուր մակերեսով:

Ապրիլի 19-ին, ժամը 02.40-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի 34/4 հասցեում գտնվող «Կիտ»  կահույքի սրահում:

Դեպքի վայր է մեկնել Երևանից երեք մարտական հաշվարկ: Ժամը 02.47-ին հայտարարվել է «հրդեհի թիվ 1 բիս» բարդության աստիճան: Այնուհետև օգնության են մեկնել Երևանից ևս հինգ  մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Աշտարակից մեկ ջրատար: Ժամը 03.14-ին հայտարարվել է «հրդեհի թիվ 2» բարդության աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին,  մարվել՝ 07.02-ին:

Այրվել է «ԿԱ» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի կահույքի սրահի 2-րդ հարկը, ներսի կահույքը եւ տանիքային մասն ամբողջությամբ՝ 1150 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն օրը, ժամը 21.30-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մերձակայքում գտնվող եկեղեցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու դուռը, սրբապատկերները և գույք՝ 30 քմ ընդհանուր մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը