Հյուսիսատլանտյան հարավային կետերի պոպուլյացիան կրճատվել է 10 տոկոսով
Հյուսիսատլանտյան օվկիանոսի հարավային կետերի պոպուլյացիան անցյալ տարի նվազել է 10 տոկոսով: Կետի տեսակը, որը աշխարհի ամենահազվագյուտ ծովային կաթնասուններից մեկն է, 2019 թվականին ունեցել է ընդամենը 366 առանձնյակ, իսկ 2020 թվականին դրա պոպուլյացիան նվազել է մինչև 336, հայտնել է Հյուսիսատլանտյան կետերի կոնսորցիումը: Սա գրեթե երկու տասնամյակների ընթացքում ամենացածր թիվն է, հաղորդել է AP-ն։
Ժամանակին Նոր Անգլիայի ջրերում կետերի որոշ տեսակներ ոչնչացվել են նավթի բարձր խտության պատճառով, որոնց ԱՄՆ կառավարությունը համարել է ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակներ:
Վերջին տարիներին կետերը տուժել են բարձր մահացության և վատ վերարտադրության պատճառով: Սքոթն ասել է, որ 2011 թվականին եղել է ավելի քան 480 առանձնյակ:
Կետերը կերակրվում և զույգավորում են Նոր Անգլիայի և Կանադայի ափերի մոտ: Այնուհետև աշնանը հաղթահարում են հարյուրավոր մղոններ դեպի Ջորջիայի և Ֆլորիդայի ափեր, իսկ գարնանը վերադառնում են հյուսիս:

Աղբյուրը՝ news.am