Լրահոս

25.10.2021 15:21


Արմավիրի մարզում 23-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արմավիրի մարզում 23-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Հայկ Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենեյով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 12 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը