Գյումրիում բախվել են Mercedes-ը, ՎԱԶ 2114-ը, Opel-ը և ԳԱԶ 33021-ը. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մելս Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 135 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի և 41-ամյա Մուրադ Ղևոնդյանի վարած ՎԱԶ 2114 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո վերջինս էլ բախվել է շարժման մեջ գտնող Շիրակի մարզի բնակիչ՝ 72-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և Շիրակի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Սարգսյանի վարած ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Մ. Ղևոնդյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 68-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։