Քաղաքական

25.10.2021 13:40


Ընդդիմությունը չի բացառում, որ մինչև նոյեմբերի 9-ն էլ կարող է պայքարի դուրս գալ

Ընդդիմությունը չի բացառում, որ մինչև նոյեմբերի 9-ն էլ կարող է պայքարի դուրս գալ

Ընդդիմության համար գլխավոր խնդիր է՝ օգտագործել բոլոր գործիքները «մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու համար»։

«Մենք բոլոր գործիքներն օգտագործելու ենք, որ կանխենք։ Այն, ինչ ներկայում անում է Հայաստանի իշխանությունը, պետք է լինի հրապարակային. իշխանությունը չի կարող իր թաքուն կեցվածը շարունակել, սա սկզբունքային հարց է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ու 10-ին հրավիրվող հանրահավաքներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռևս 20 օր առաջ են նրանք դիմել քաղաքապետարանին։

«Հիմա այն նոր զարգացումները, որ կատարվում են կամ տեղի են ունենում, դա չի նշանակում, որ այս ծրագիրը փոփոխման ենթակա չէ, ցանկացած պահի, ցանկացած օր, ցանկացած ժամի, որպես հրատապ միջոցառում, հնարավոր է ցանկացած պահանջ դրվի ու դնելու ենք, եթե մեր համար տեսանելի ինչ-որ բան լինի»,-ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ իրենց խնդիրն է լինելու պատասխան պահանջել այս իշխանությունից, որ հասկանան՝ ինչ է կատարվում։ Նա չբացառեց, որ մինչև նոյեմբերի 9-նն էլ կարող են լինել հրատապ միջոցառումներ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե եթե պահանջվում է, որ այդ օրը բոլորը լինեն փողոցոմ, վստահ է՝ բոլորն էլ կլինեն։

«Ես համոզված եմ՝ Արցախն ազատագրած մարդկանց համար չի կարող կոմֆորտ զոնա լինել»,-ասաց Մինասյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը