Լրահոս

25.10.2021 23:18


Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել

Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էր գողացել

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ դրանք գողացել է Սևանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայից:

Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:

Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը