Աշխարհ

25.10.2021 21:15


Թուրքական լիրայի կուրսը հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրայի կուրսը հակառեկորդ է սահմանել
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է անկում գրանցել` թարմացնելով պատմական մինիմումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել ազգային արժույթի ռեկորդային անկման ֆոնին հաշվարկային դրույքը 18 տոկոսից նվազեցնել մինչև 16 տոկոս:
Նշվում է, որ այսօր փոխարժեքը հասել է նոր մինիմումի ՝ 9,84 լիրա մեկ դոլարի դիմաց:
Լիրան սկսել է կտրուկ էժանանալ հոկտեմբերի կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալների պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին։ Բոլոր երեք պաշտոնանկ արված պաշտոնյաները սեպտեմբերին դեմ էին քվեարկել տոկոսադրույքի նվազեցմանը, մինչդեռ Էրդողանը հանդես էր եկել տոկոսադրույքի իջեցման օգտին՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը