Փոլ ՄաքՔարթնին որոշել է այլևս ինքնագիր չտալ երկրպագուներին՝ հետևելով «բիթլերի» թմբկահարի օրինակին
Լիվերպուլյան լեգենդար քառյակի անդամ սըր Փոլ ՄաքՔարթնին հայտել է, որ այլևս ինքնագիր չի տալու երկրպագուներին, քանի որ դա «անիմաստ» է համարում:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, 79-ամյա երաժիշտը հայտարարել է, որ նախընտրում է կանգնել և զրուցել երկրպագուների հետ, քան իր անունը գրել թղթի կտորի վրա կամ սելֆի անել:
«Ես միշտ տարօրինակ եմ համարել «կարող ե՞ք ինքնագիր թողնել այս կտրոնի հակառակ կողմի վրա» արտահայտությունը: Ինչո՞ւ: Մենք երկուսս էլ գիտենք՝ ես ով եմ»,- մեկնաբանում է երաժիշտը:
ՄաքՔարթնին նշել է նաև, որ այդ որոշումը հետևել է «Բիթլզ»-ի մյուս անդամ Ռինգո Ստարի որոշմանը, որը վերջինս կայացրել էր դեռևս 2008 թվականին: Նա ևս որոշել էր որևէ ինքնագիր չտալ, երբ բացահայտել էր, որ մարդիկ շահույթ են ստանում դրանից:
Պարբերականը հրապարակել է «բիթլերի» թմբկահարի՝ այն ժամանակ արած տեսագրությունը, որում վերջինս երկրպագուներին հորդորում է այլևս նամակներ չուղարկել և չխնդրել որևէ բան ստորագրել:

Աղբյուրը՝ tert.am