Լրահոս

25.10.2021 12:26


Արարատի մարզում 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 82-ամյա Յաշա Ղազարյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհիե երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Յ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը