Լրահոս

25.10.2021 11:21


45 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

45 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 552-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7316-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1221 է, ընդհանուր առողջացածներինը՝ 261 952, փաստացի բուժվողներինը՝ 27 284: Մեկ օրում արվել է 14 037 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 006 632 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը