Լրահոս

25.10.2021 11:03


Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Քասախ գյուղի սկզբնամասում Նիվան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Վանիկ Եղիազարյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ատոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ։

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը