Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են
Հոկտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: