Նոյեմբերի 9-ին և 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վերահաստատել է, որ նոյեմբերի 9-ին և 10-ին նախատեսվում է հանրահավաք:
Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանին իրազեկման դիմում էր ներկայացվել՝ նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում հավաքներ ու երթեր կազմակերպելու մասին: Հավաքների և երթերի նպատակն է հասարակության բողոքն արտահայտել Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ: Չի մերժվել այդ օրերին հանրահավաքներ կազմակերպելու հայտը:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմը աղետալի հետևանքներ հասցրեց Հայաստանի և Արցախի Հանրապետություններին և առհասարակ հայ ազգին»։ Սա Երևանի քաղաքապետարանին ուղղված ՀՀ Ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական գնահատականն է, որի համար էլ իրավապահները վախենում են, որ նոյեմբեր 9-ին և 10-ին Երևանում երթեր թույլ տալու դեպքում բողոքի գործողություններ կարող են տեղի ունենալ, քանի որ, համաձայն պաշտոնական գրության, «քաղաքացիների շրջանում պահպանվում է հուզականության բարձր ֆոնը»։
Այս պատճառաբանությամբ իրավապահներն առարկել են այդ օրերին բողոքի երթեր թույլ տալ կառավարական շենքերի ու հաստատությունների հարակից տարածքներում:

Աղբյուրը` Yerkir.am