Հայաստանում բազմաթիվ անիմաստ պաշտոններ ու պաշտոնյաներ կան։ Նրանց մեջ չեմպիոնը Արմեն Սարգսյանն է, որին հայ ժողովրդի գլխին փաթաթեցին 2015–ի սահմանադրական փոփոխությունների ու 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյուքնում։
Արմեն Սարգսյանին տարբեր գնահատականներ են տալիս, բայց, ըստ իս, ամենասազականը փուչիկն է։ Հայաստանում փուչիկ են անվանում դատարկ գործիչներին։ Այն գործիչներին, որոնց շուրջ լեգենդներ են փչվել, որոնց «բենամուկի» լինելու մասին լիքը հեքիաթներ են պատմվել, բայց իրականում նրանք փուչիկ են։ Լավ փչվող ու հեշտ գմփացող փուչիկ։
Արմեն Սարգսյանի փուչիկությունը երևում է ամեն տեղ ու ամեն անգամ։ Սա Հայաստանի հաշվին ապրող, Հայաստանից բացառապես կոմերցիոն օգուտ քաղող ու Հայաստանից թռնող տեսակ է։ Փուչիկ տեսակ։
Այս փուչիկը նաև կոմպլեքսավորված է ու դասական Օստապ Բենդեր։
Արմեն Սարգսյանն իրեն ռետինե խողովակի տեղ է դնում բոլոր լարված իրավիճակներում՝ սկսած պատերազմից, վերջացրած հետպատերազմական զարգացումերով։
Արմենն ուզում է ցույց տալ, թե ինքը գլոբալ մտածողություն ունի և իրեն չեն հետաքրքրում այնպիսի «մանր» հարցեր, ինչպիսին են Արցախի պետականության կորուստը, Հայաստանի ինքնիշխանության զրոյացումը, հայ–ադրբեջանական զարգացումները, Գորիս–Կապան ճանապարհահատվածի ադրբեջանականացված մասը, մարդկանց սոցիալական վիճակի վատացումը, գների աճը, նիկոլենց հիմարությունները։ Ինքը գլոբալ է մտածում, քանզի լավ փչված փուչիկ է։
Այդ փուչիկը երեկ հերթական փուչիկությունն էր արել։ Մի միջոցառում էր կազմակերպել, անունը՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»։ Ժողովրդական լեզվով ասած՝ չփլաղ ջանին կատու է շալակել։
Հայաստանի նախագահի պաշտոնի հաշվին զբոսաշրջությամբ զբաղվող սույն կոմպլեքսավորված փուչիկն ուզում է նաև այլ մոլորակի տուրիստ դառնալ։ Հայաստանը կործանվում է, բայց Արմեն Սարգսյանին դա չի հետաքրքրում, քանզի ինքը գլոբալ տղա է։ Այնքան գլոբալ, որ մյուս տարի սպառնում է միջոցառում կազմակերպել, ես կասեի՝ միջազգային փառատոն։ Անունը՝ «50 տարի Մարսի վրա»։
Մի խոսքով, փուչիկը մնում է փուչիկ։ Ժողովրդին, հետևաբար, պետք չէ մեղադրել՝ թե բա ժեխ են։ Ժեխը վերնախավ կոչվածի մեծ մասն է։ Փուչիկը վկա։ Նիկոլն էլ՝ հետը։
Դեպի Մարս թռչող փուչիկը

Հայկ Ուսունց