Ձերբակալվել է Կոլումբիայի ամենափնտրվող հանցագործը, որի գտնվելու վայրը պարզելու համար ԱՄՆ-ն 5 մլն դոլար պարգև էր խոստացել
Կոլումբիացի ուժայինները ձերբակալել եներկրի ամենափնտրվող հանցագործին՝ թմրավաճառ և Clan del Golfo հանցախմբի ղեկավար Դաիրո Անտոնիո Ուսուգային (Օտոնիել), գրում է The Guardian-ը:
Վերջինս ձերբակալվել է ջունգլիների իր թաքստոցում՝ երկրի զինված ուժերի կողմից: Գործողության ընթացքում սպանվել է մեկ ոստիկան:
Կոլումբիան մինչև 3 միլիարդ պեսո (մոտ 800 000 դոլար) պարգև էր առաջարկել Օտոնիելի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, մինչդեռ Միացյալ Նահանգների կառավարությունը 5 մլն դոլար պարգև էր նշանակել նրա գտնվելու վայրը հայտնելու համար:
«Սա այս դարի ընթացքում մեր երկրում ամենամեծ հարվածն է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,-ասել է երկրի նախագահ Իվան Դուկեն՝ հանցագործի ձերբակալման կապակցությամբ տեղի ունեցած տեսաուղերձում՝ ընդգծելով, որ «այս հարվածը համեմատելի է միայն 1990-ականներին Պաբլո Էսկոբարի անկման հետ»:
Ձերբակալվել է Կոլումբիայի ամենափնտրվող հանցագործը, որի գտնվելու վայրը պարզելու համար ԱՄՆ-ն 5 մլն դոլար պարգև էր խոստացել
Կոլումբիացի ուժայինները ձերբակալել են երկրի ամենափնտրվող հանցագործին՝ թմրավաճառ և Clan del Golfo հանցախմբի ղեկավար Դաիրո Անտոնիո Ուսուգային (Օտոնիել), գրում է The Guardian-ը:
Վերջինս ձերբակալվել է ջունգլիների իր թաքստոցում՝ երկրի զինված ուժերի կողմից: Գործողության ընթացքում սպանվել է մեկ ոստիկան:
Կոլումբիան մինչև 3 միլիարդ պեսո (մոտ 800 000 դոլար) պարգև էր առաջարկել Օտոնիելի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, մինչդեռ Միացյալ Նահանգների կառավարությունը 5 մլն դոլար պարգև էր նշանակել նրա գտնվելու վայրը հայտնելու համար:
«Սա այս դարի ընթացքում մեր երկրում ամենամեծ հարվածն է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,-ասել է երկրի նախագահ Իվան Դուկեն՝ հանցագործի ձերբակալման կապակցությամբ տեղի ունեցած տեսաուղերձում՝ ընդգծելով, որ «այս հարվածը համեմատելի է միայն 1990-ականներին Պաբլո Էսկոբարի անկման հետ»:
Աղբյուրը՝ tert.am