Լրահոս

24.10.2021 12:53


Երևանում՝ Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է

Երևանում՝ Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը