Աշխարհ

24.10.2021 12:39


ԱՄՆ-ն պարզաբանումներ է ակնկալու Թուրքիայից` իր երկրի դեսպանին դուրս հանելու մտադրության վերաբերյալ

ԱՄՆ-ն պարզաբանումներ է ակնկալու Թուրքիայից` իր երկրի դեսպանին դուրս հանելու մտադրության վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից` 10 դեսպանի, նրանց թվում` ԱՄՆ-ի դեսպանին, Թուրքիայից դուրս հանելու հարցի կապակցությամբ:

«Մենք ծանոթացել ենք այդ տեղեկատվության հետ ու հիմա ակնկալում ենք հստակություն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից»,-«Ռիա Նովոստի» գործակալությանն ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի դեսպաններն ավելի վաղ Անկարային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշպան Օսման Քավալային, ինչից հետո նշված երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ ու պահանջել հետեւել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջները:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը