Իբրահիմովիչը դարձել է 4-րդ ֆուտբոլիստը, որն Ա Սերիայում գոլ է խփել 40 տարեկանից հետո
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, Իտալիայում կայացել է Ա Սերիայի 9-րդ տուրի հանդիպումը, որում «Միլանը» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է «Բոլոնիային»:
«Միլանի» գոլերից մեկը հեինակել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Նա դարձել է պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը կարողացել է Ա Սերիայում գոլ խփել 40 տարեկանից հետո: Ավելի վաղ այդ ցուցանիշը գրանցել էին Սիլվիո Պիոլան, Պյետրո Վերխովոդը և Ալեսանդրո Կոստակուրտան: Այս մասին հայտնում է Opta-ն:
Ի դեպ, այս 3 խաղացողներն Իտալիայի առաջնությունում ավելի ուշ տարիքում են գոլ խփել, քան Իբրահիմովիչը: Կոստակուրտան եղել է 41 տարեկան 25 օրական, Պիոլան՝ 40 տարեկան և 131 օրական, Վերխովոդը՝ 40 տարեկան և 47 օրական: Զլատանը խաղի ժամանակ եղել է 40 տարեկան և 20 օրական:
9 տուրից հետո «Միլանը» 25 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին» 1 միավորով.վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Աղբյուրը՝ tert.am