Լրահոս

24.10.2021 10:47


Երևանում ոչ սթափ վարորդը Hyundai-ով բախվել է Kia-ին, Mercedes GL-ին, Toyota Camry-ին, Nissan Teana-ին և Honda-ին. կա վիրավոր

Երևանում ոչ սթափ վարորդը Hyundai-ով բախվել է Kia-ին, Mercedes GL-ին, Toyota Camry-ին, Nissan Teana-ին և Honda-ին. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված Mercedes GL մակնիշի, Toyota Camry, Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի վայրում Hyundai-ի վարորդ Ս. Հարությունյանը մի իսկական շոու էր սարքել, փորձելով պարեկներին համոզել, որ վարորդը ինքը չի եղել, բայց պարեկները՝ ինչպես ժողովուրդն է ասում, ոտի վրա նրան ապացուցեցին հայտնի խոսքը, թե ում օրն է 40 օր: Ա. Հարությունյանը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը