Քաղաքական

06.07.2011 11:56


Ալեքսանդր Քանանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»»

Ալեքսանդր Քանանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»»

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը «7օր»–ի խնդրանքով մեկնաբանել է երեկ հրավիրված ասուլիսում ՀԱԿ–ի հասցեին հնչեցրած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտությունները։ Ա. Քանանյանն ընդգծել է, որ հիմնադիր նախագահը՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, հնձում է այն, ինչ ցանել է 1989-1998թթ.:

Նրա հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»: Հավասար նողկանք են առաջացնում երկուսն էլ,–նշել է Ա. Քանանյանը,–առաջին նախագահի արտաքին և ներքին քաղաքականության «իրապաշտությունը» խարսխված է հենց անբարո անսկզբունքայնության, անձնական թուլամորթության և վարքագծային անսահման ցինիզմի վրա: Հետնորդ վարչազավակները պարզապես գռեհկացրել են այն՝ ըստ իրենց ունեցած ցածր կամ ցածրագույն իմացական կարողությունների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը