Լրահոս

23.10.2021 20:00


Երևանում գործող ընկերություններից մեկում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն

Երևանում գործող ընկերություններից մեկում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 12:55-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Շարուրի փողոցի 37 հասցեում քաղաքացու վրա քար է ընկել:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին էլ ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Սերգեյ Ջաղինյանն է: Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, «Էլեկտրոն» Բաց բաժնետիրական ընկերության փորձարարական լաբորատորիայում, նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Ս. Ջաղինյանը վնասվածքներ է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը