«Հայաստան» դաշինքը մտադիր է հանրահավաք կազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է հաջորդ շաբաթ հանրահավաք կազմակերպել։Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,-ասաց նա։
Խամոյանը նշեց, որ այս պահին հստակ օրվա և ժամի մասին հայտարարություն անել չի կարող, առաջիկայում դաշինքի անունից հայտարարություն կտարածվի։
Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին՝ պատգամավորը նշեց, որ եղել են տարբեր քննարկումներ, և այս պահին էլ դրանք շարունակվում են։
«Հայաստան» դաշինքը մտադիր է հանրահավաք կազմակերպել